4250 դիտում
10:19 26-01-2019
Կալանավորված Տեր-Հովակիմյանը ԱԱԾ նախկին ղեկավարի բարեկամն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում տեղեկացրել էր, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի դեմ թավշյա հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը նոր ընթացք է ստացել, նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել: Սակայն ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հերքել այդ լուրը, ասելով, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Բայց երեկ՝ հունվարի 25-ին նույն ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ Տեր-Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 և 190-րդ հոդվածներով, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրան կալանավորելու համար: Ասել է, թե մեր տեղեկությունները հաստատվեցին: Մինչ այդ, ըստ մեր աղբյուրների, իրավապահ համակարգը տևական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել. Տեր-Հովակիմյանը բարեկամական կապերի մեջ է ԱԱԾ նախկին ղեկավար գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանի հետ և այդ պատճառով նրան կալանավորելու հարցում երկար էին մտածում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
357 դիտում
11:47 11-05-2015
Աշոտ Հովակիմյանը հանդիպել է ԵԱՀԿ Սերբական նախագահության աշխատանքային խմբի ղեկավարի հետ
670 դիտում
19:50 15-12-2015
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանը հանդիպում է ունեցել Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»