2755 դիտում
11:09 26-01-2019
«Պադավատը» կտրեց «պրեմիան». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգևավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգևավճարների շուրջ քննարկումների հետևանքով: Ինչ-որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս կողմից էլ, սակայն, դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ վտանգ կա, որ կոնկրետ թերացումների հարցում ոչ միայն չեն գտնվի համակարգային լուծումներ, այլև իշխանությունը կանցնի բացառապես մանիպուլյատիվ գործելակերպի՝ ցանկացած քննադատությունից հետո հասարակությանն ինչ-որ բան զիջելով:
Փոխանակ պարգևավճարների աղմկահարույց թեման խորքային քննարկման առարկա դարձնելու ու դրան համակարգային լուծումներ տալու, փաստորեն, ընտրվում է հասարակության դժգոհությանն արժանացած խնդիրը մոռացության տալու մարտավարությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
34894 դիտում
23:29 28-08-2016
Կտրեց ձեռքի և ոտքի երակները, թույն խմեց, տաք լոգանք ընդունեց և մահացավ շոգեբաղնիքում՝ գոլորշուց
1291 դիտում
15:32 02-09-2024
Փաշինյանը կնոջ հետ կտրեց Կիրանցի նորակառույց դպրոցի կարմիր ժապավենը
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»