211652_close_icon
views-count36538 դիտում article-date 22:13 26-01-2019

Շղթայական ավտովթար Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են 2 Mercedes, Оpel-ը և Honda-ն. վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են Mercedes մակնիշի 35 ՏՍ 178 համարանիշի, Honda մակնիշի 32 FF 321 համարանիշի, Opel մակնիշի 05 ՕՕ 545 համարանիշի և Mercedes մակնիշի 17 AT 717 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցույց տվել վիրավորին, իսկ վարորդներին էլ՝ հոգեբանական օգնություն: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր