84534 դիտում
14:48 18-05-2018
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. բախվել են Honda-ն ու Nissan-ը. Nissan-ն էլ բախվել է հաստաբուն ծառին. վարորդներին առաջինը օգնության են հասել ռազմական ոստիկանության ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում բախվել են 24-ամյա Հովհաննես Ազարումյանի վարած Nissan Altima մակնիշի 10 MR 700 համարանիշի և 26-ամյա Հայկ Ադամյանի վարած Honda մակնիշի 34 RT 217 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարակական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը։
Վթարի հետևանքով Altima-ի վարորդին տեղում օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված հատվածով անցնող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները՝ նշված կառույցի աշխատակից Ռոբերտ Հայրապետյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+