Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 27-ին՝ 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
[/b]