211652_close_icon
views-count2555 դիտում article-date 20:16 28-01-2019

Կուբայի մայրաքաղաքում մոլեգնող պտտահողմի հետևանքով կան զոհեր և մի քանի տասնյակ տուժածներ

Կուբայի մայրաքաղաք Հավանայի արևելքում տոռնադոյի հետևանքով կա 3 զոհ: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հորդառատ անձրևներից և ուժգին քամուց կան ավերածություններ, ինչի հետևանքով էլ ևս 172 մարդ տուժել է: Երկրի նախարարների խորհուրդը նիստ է հրավիրել՝ վնասի չափը պարզելու նպատակով: Հասցված նյութական վնասը բավականին լուրջ է, նշել է նախագահ Միգել Դիաս-Կանելը:

Նմանատիպ նյութեր