211652_close_icon
views-count1996 դիտում article-date 10:45 27-10-2019

Անկարգություններ՝ Բաղդադում. կան տասնյակ զոհեր ու 2500-ից ավելի տուժածներ

Իրաքում հակակառավարական ցույցերը չեն դադարում, հայտնում է Tass գործակալությունը։ Իրաքյան իրավապաշտպանները նախօրեին հայտնել են երկրում վերջին 2 օրվա ընթացքում այդ ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում 63 մարդու մահվան մասին։ Բացի այդ, վիրավորվել է մոտ 2500 մարդ։ «Զոհվածների թիվը Բաղդադում, Մայսանում, Դի-Քարում, Բասրայում, Մութանում, Դիվանիայում, Բաբիլում հասել է 63-ի, տուժածների թիվը՝ 2595-ի»,-ասված է Իրաքի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր