Փաշինյանը չի հանդիպել դեսպանատան դիմաց ցույց անող ՌԴ-ի հայերի հետ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Պարզվում է՝ օրերս աշխատանքային այցով Մոսկվա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի համար ժամանակ գտել է՝ հանդիպելու, բացի հայ համայնքից, որոնք հավաքվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջ ու պահանջել հանդիպում նրա հետ: Ռուսաստանի հայերն անգամ նամակ են փոխանցել դեսպանատուն՝ ուղղված Ն. Փաշինյանին, քանի որ լուրջ խնդրի առաջ են կանգնել:
ՌԴ-ում նոր օրենքի կիրառման համաձայն՝ այն երկրների վարորդական իրավունքով, որտեղ ռուսերենը չունի պետական լեզվի կարգավիճակ, անգամ եթե երկիրը ներառված է ԵԱՏՄ կազմում, աշխատանքային միգրանտներն իրավունք չունեն որպես վարորդ ծավալել եկամուտ հետապնդող գործունեություն: Հանդիպումը Ն. Փաշինյանի հետ, իհարկե, այդպես էլ չի կայացել, սակայն ռուսաստանաբնակ հայերին առավել վրդովվեցրել է այն, որ իրենց հետ հանդիպման համար ժամանակ չգտած Ն. Փաշինյանը մեծ հաճույքով հանդիպել ու առանձնազրույց է ունեցել «Նոր Ռուսաստան» շարժման ղեկավար, պրոադրբեջանական ռուս քաղաքագետ Նիկիտա Իսաևի հետ՝ մի մարդու, որը մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դրսևորումներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]