94222 դիտում
19:55 18-10-2017
Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել են 06-ն ու Mitsubishi-ն. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Կարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 24-ամյա Սասուն Փոլադյանը, Էջմիածի քաղաքի բնակիչ, 26-ամյա Քրիստինե Փոլադյանը, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 44-ամյա Աշխեն Գալստյանն ու 06-ի վարորդ Կ. Փոլադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է բաժնի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Վարպետյանը աշխատում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատանը՝ որպես հաշվապահ, վիրավորներից Կ. Բաղդասարյանը նույն դեսպանատան կադրերի բաժնում, իսկ վիավորներից Ք. Փոլադյանը, Ա. Գալստյանը և Կ. Փոլադյանը աշխատում են ՀՀ ՊՆ N զորամասում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+