211652_close_icon
views-count16172 դիտում article-date 21:35 29-01-2019

ՀՀ անբաժանելի մաս Արծվաշենը կներառվի վարորդական իրավունքի վկայականների վրա պատկերված քարտեզում

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն ստացել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ղեկավարության հավաստիացումն առ այն, որ մինչև տարեվերջ ՀՀ քաղաքացիներին տրվող վարորդական իրավունքի վկայականների վրա պատկերված ՀՀ քարտեզի հոլոգրաֆիկ պատկերի առկա սխալը կուղղվի: Այս մասին տեղեկացնում են «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ քաղաքացիներին տրվող վարորդական իրավունքի վկայականի դիմերեսին պատկերված Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը նշված չէ:

Նմանատիպ նյութեր