2373 դիտում
18:53 30-01-2019
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը. նրանք երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօրէ հունվարի 30-ին, Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը:
Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր:
Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին ու կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր երկրի հզորացման և ի բարօրություն մեր ժողովրդի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2793 դիտում
12:52 03-05-2018
Բարեխղճորեն կատարում ենք պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը. Կարեն Կարապետյան
1381 դիտում
15:35 18-07-2015
Տեղի է ունեցել Հունաստանի կառավարության նոր անդամների պաշտոնական երդման արարողությունը
2027 դիտում
19:13 10-09-2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»