1839 դիտում
21:18 30-01-2019
Պաշտպանը բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի խափանման միջոցը փոխելու հարց
Մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել էծանր հիվանդության հիմքովկալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն է՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ թեև առկա են օրենսդրական ոչ հստակ լուծումներ, այդ թվում՝ իրավական բաց, այդուհանդերձ անձի հիվանդություններն անհամատեղելի են նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում են նրա խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի իրավունքները:
Հարկ է նշել նաև, որ դիմողի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որը գտնվում է բողոքարկման փուլում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոք ներկայացրած անձի մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ մշտական կապի մեջ է նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ:
Նմանատիպ նյութեր
3348 դիտում
13:35 02-07-2019
Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց
2762 դիտում
11:54 08-08-2016
Որոշում է կայացվել Ալեք Ենիգոմշյանի խափանման միջոցը փոխելու մասին. նա ազատ կարձակվի
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»