211652_close_icon
views-count3348 դիտում article-date 13:35 02-07-2019

Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ փոխելու համար: Բաղդասարյանը խնդրեց խափանման միջոց կալանավորումը փոխել և կիրառել 10 մլն դրամ գրավ: Նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց նաև «Նաիրի» ԲԿ-ի կողմից տրված բժշկական եզրակացությունների արդյունքներն ու Մանվել Գրիգորյանի մոտ կալանքը կրելու ընթացքում ախտորոշված հիվանդությունները։ «Բացի բազմաթիվ հիվանդություններից, «Նաիրի» ԲԿ-ում նաև հոսանքով լարման են տվել Գրիգորյանի երկու ոտքը և հայտնաբերել, որ 50-70 տոկոսով չեն արձագանքում, դարձել են անզգա»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: Դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր