2649 դիտում
15:13 31-01-2019
Կառավարությունը մասնակի կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին»:
Այսպիսով՝ բաժանորդների համար նախատեսված սակագները մեղմելու նպատակով կառավարությունն ընկերությանը կտրամադրի սուբսիդիա:
Մասնավորապես, ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 191,414 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 11,4 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 162,702 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 9,702 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 28,712 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1,712 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Նմանատիպ նյութեր
5731 դիտում
17:08 21-12-2017
Կառավարությունը կսուբսիդավորի խմելու ջրի թանկացումը սոցիալապես խոցելի խմբերի համար
1896 դիտում
12:34 15-04-2022
Պետությունը ամբողջապես կամ մասնակի կսուբսիդավորի բնակարանների էներգաարդյունավետ նորոգման վարկի տոկոսադրույքները
12626 դիտում
15:27 02-11-2017
Վարչապետը հանձնարարեց խմելու ջրի սակագինը պահպանելու ուղիներ գտնել
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին