211652_close_icon
views-count37274 դիտում article-date 18:05 31-01-2019

Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ Վարուժան Կարապետյանի դին, ով մահացել էր 28 հունվարի երեկոյան սրտի կաթվածից: Վարուժան Կարապետյանը ծնվել է 1954 թ.-ի Սիրիաի Կամիշլի քաղաքում: Անդամագրվելով ՀԱՀԳԲ-ի շարքերը, 1980 թ.-ին դարձավ կազմակերպության գործուն անդամներից մեկը, իսկ 1982-ից հետո դարձավ Հայ Գաղտնի Բանակի պատասխանատուն Եվրոպայի տարածքում: 1983 թ.-ի հուլիսի 15-ին, Փարիզի Օրլի օդանվակայանում պայթած ռումբի կազմակերպման մեջ մեղադրվելով՝ ձեռբակալվեց տասնյակ հայերի հետ միասին: Հետագայում, երբ հարց էր բարձրացվել, որ բոլոր ձեռբակալված թրքահայերին, որոնց թիվը անցնում էր ավելի քան երկու տասնյակը, պետք է հետ վերադարձնեն Թուրքիա, Վարուժան Կարապետյան և Սիմոն Նաիրյանը ռումբի պատրաստաման և տեղադրման պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, փրկելով մնացած հայերի կյանքը: Դատարանում Վարուժանին դատապարտեցին ցմահ, իսկ Սիմոն նաիրյանին 14 տարվա ազատազրկման: Վարուժան Կարապետյանը Գյումրի երկրաշարժի և Արցախյան պատերազմի օրերին կազմակերպեց բանտարկյալների մոտ օգնության հավաքգրում և դրա տեղափոխումը Հայաստան: 1995 թ.-ին, ի ազատություն Վարուժանի, Հայաստանում և Արցախում հավաքվեց ավելի քան 1.2 միլիոն ստորագրություն: Հայաստանից ավելի քան երկու ամիս օրեկան հազարավոր բացիկներ, որի վրա տպագրված էր ազատություն Վարուժանին ուղարկվեց բանտ՝ Վարուժանին: Այս արշավի արդյունքում Հայաստանի իշխանությունները դիմեցին Ֆրանսիայի նախագահին, որ Վարուժանին ազատ արձակեն ու իրեն տեղափոխեն Հայաստան: 2001 թ.-ին Վարուժանը ազատ արձակվելուց և Հայաստան տեղափոխվեց հետո ամուսնացավ և ունեցավ 3 տղա ու մեկ աղջիկ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր