13008 դիտում
16:20 08-02-2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մկրտիչ Գազանճյանի՝ Մայքի աճյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի «Եռաբլուր» պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ Մկրտիչ Գազանճյանի (Մայք) աճյունը, ով մահացել է փետրվարի 3-ին, երկարատև հիվանդությունից հետո:
Մ. Գազանճյանը ծնվել էր 1956 թ.-ի Լիբանանի Անճար գյուղում: Անդամագրվելով ՀԱՀԳԲ-ի շարքերը՝ 1980 թ.-ի կեսերին դարձավ կազմակերպության գործուն անդամներից մեկը, իսկ 1980-1982 թվականներին կազմակերպեց տասնյակ զինվորական գործողություններ՝ ընդդեմ թուրքական շահերի, ինչպես նաև մասնակցություն ունեցավ թուրք դիվանագետների գնդակահարման գործողություններին:
Նա Հայաստանի անկախության շարժման առաջին իսկ օրերից գործուն մասնակցություն ունեցավ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների զինմանն ու հանդերձավորման աշխատանքներին:
Ամուսնացած էր և ունի 3 երեխա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1780 դիտում
12:47 20-01-2024
Հայտարարություն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 49-ամյակի առիթով
1105 դիտում
22:27 29-06-2023
Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնվեց ամերիկահայ անվանի բժիշկ Վարդգես Նաջարյանի մասունքը
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված