4780 դիտում
19:18 31-01-2019
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվեց․ այն կշարունակվի վաղը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի քննությունը կշարունակի փետրվարի 1-ին:
Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/962674.html]«Արմենպրես»-[/url]ը, այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտնելով, որ նիստը հետաձգվել է:
«Բողոքն ամբողջությամբ ներկայացված է: Մնում է, որ մյուս պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, և պարոն Քոչարյանը ունի ասելիք»,- ասաց Ալումյանը:
Նիստը կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15:00-ին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
8019 դիտում
12:52 09-08-2018
Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈւՂԻՂ. Tert.am
3766 դիտում
15:44 10-12-2018
Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին
3881 դիտում
20:35 04-02-2019
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
Այս բաժնից
1927 դիտում
19:59 18-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (20.10.2024 թ․)