211652_close_icon
views-count3844 դիտում article-date 15:44 10-12-2018

Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին

ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: «Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, պաշտպանական կողմին չի տրամադրել՝ պատրաստ չլինելու պատճառաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների գնահատմամբ՝ դա նպատակ է հետապնդում խոչընդոտել Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավորինս շուտ պաշտպանների դիմելը»,- նշված է պաշտպանական թիմի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր