4381 դիտում
10:22 01-02-2019
Ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերը ճակատ են ձևավորում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իշխանությունը ժողովուրդն է, իրականում ամեն տեղ «ասողն» ինքն է: Խորհրդարանական ուժերը, այսպես թե այնպես, «խաղում» են նրա դաշտում` խուսափելով քննադատության թիրախ դարձնելուց կառավարության ղեկավարին:
Սա ինչ-որ առումով հիշեցնում է նախկին որոշ խորհրդարանական ուժերի, որոնք բոլորին քննադատում էին, բայց Սերժ Սարգսյանի անվանը «սրբազան սարսուռով» էին վերաբերվում: Սա է պատճառը նաև, որ արտախորհրդարանական ուժերն ավելի արմատական ընդդիմադիր են դիտարկվում, քան խորհրդարանականները:
Ավելին, քաղաքական օրակարգի բացակայության պատճառով, մեր տեղեկություններով, որոշ արտախորհրդարանական ուժեր, անհատներ որոշել են նոր ճակատ ձեւավորել, որպեսզի նախ հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում թելադրեն իշխանություններին, ապա իրենց քայլերով հակազդեն իշխանության քաղաքականությանը:
Այս նախաձեռնության անդամները հստակ խնդիրներ են տեսնում և՛ ներքին. և՛ արտաքին քաղաքականությունում, որոնք հասարակությունը դեռ չի ցանկանում «բաց աչքերով» տեսնել: Առաջիկայում պարզ կդառնա, թե որ ուժերն ու անհատներն են այս նախաձեռնության հեղինակները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
10:07 06-06-2023
Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումներից․ «Ժողովուրդ»
3575 դիտում
10:57 27-01-2017
Ընդդիմադիր հիմնական ուժերը կպայքարեն աղանդավորների ձայների համար. Ալ. Ամարյան. «Իրավունք»
2523 դիտում
15:40 06-06-2017
Սիրիայի ընդդիմադիր ուժերը միջազգային կոալիցիոն ուժերի հետ սկսել են Ռաքքայի ազատագրման օպերացիան
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»