1868 դիտում
14:49 01-02-2019
Արա Զոհրաբյանն ընդունել է Ալեքսանդր Լապշինին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր:
Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր: Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում գտնվում էի կալանքի տակ, ինձ մոտ եկավ իմ փաստաբանը և փոխանցեց Հայաստանի փաստաբանների պալատի հայտարարությունն ուղղված Բելառուսի փաստաբանների կոլեգիայի նախագահին՝ խնդրանքով պաշտպանել իմ իրավունքները: Դա շատ անսպասելի էր ինձ համար: Ես շատ ուրախացա, որ մենակ չեմ»,-նշել է Լապշինը:
Ավարտին՝ Ալեքսանդր Լապշինը Արա Զոհրաբյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում:
Նմանատիպ նյութեր
4598 դիտում
16:16 20-01-2017
Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին. Արա Զոհրաբյան
10405 դիտում
23:24 07-02-2017
ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Մինսկից տեղափոխել են Բաքու
4538 դիտում
19:58 14-01-2020
Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը կարգադրել էր սպանել Ալեքսանդր Լապշինին. բլոգերը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում
Այս բաժնից
592 դիտում
20:00 22-10-2024
Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ հայտարարություն
589 դիտում
19:48 22-10-2024
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները
619 դիտում
19:35 22-10-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին