211652_close_icon
views-count4613 դիտում article-date 19:58 14-01-2020

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը կարգադրել էր սպանել Ալեքսանդր Լապշինին. բլոգերը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/lapshin]էջում [/url]տեղեկացրել է, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ներկա ղեկավարը կարող է մասնակից լինել իր սպանության փորձին։ «Նրանք, ովքեր վարում են Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի՝ պարոն Ալի Նագիեւի անձնական էջը, հաստատ խելքները թռցրել են։ Որպես կարիերային աճի նշան՝ նրան վերագրել են Ռիգայում բլոգեր Լապշինի սպանության փորձ։ Իբր, ծնվել է Նախիջեւանի Բաբեկի շրջանում սովորական մի մարդ։ Բայց նա շատ է սովորել, աշխատել, ծառայել հայրենիքին։ Եվ 62 տարեկանում հասել է այն աստիճանի, որ հրամայել է սպանել բլոգեր Լապշինին։ Հիանալի օրինակ է ադրբեջանցի երիտասարդության համար, որն առանց այդ էլ մեծացել է Ռամիլ Սաֆարովի «հերոսության» օրինակով, որը կացնահարել էր քնած հայ զինվորին հյուրանոցում։ Ահավոր է, անկեղծ ասած»,- նշել է բլոգերը։

Նմանատիպ նյութեր