Արթուր Վանեցյանը և Աշոտ Աղաբաբյանը կփորձեն խելամիտ որոշում գտնել «Հրազդան» մարզադաշտի ապագայի համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հրազդան» մարզադաշտի համար փորձելու է խելամիտ լուծում գտնել:
Լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Ա. Վանեցյանը, խոսելով Երևանի լեգենդար «Հրազդան» մարզադաշտի մասին, ասել է. «Ես մեկ անգամ արդեն հանդիպել եմ մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: Եվս մեկ անգամ էլ առաջիկայում կհանդիպենք և կփորձենք խելամիտ լուծում գտնել»,-ասել է Վանեցյանը:
«Հրազդան» մարզադաշտը HSBC բանկում գրավ է դրված 26 միլիոն դոլարի դիմաց: Մարզադաշտը կրկին շահագործելը բարդ հարց է, քանի որ վերակառուցման համար հսկայական գումարներ են պահանջվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի