211652_close_icon
views-count18531 դիտում article-date 15:33 01-02-2019

Կառավարության «ճիտին պարտքը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը մի վայրկյան չի կասկածում՝ ամեն ինչ կանեն, որ TV-ին չփակվի

Հայաստանի կառավարության երեկվա որոշումը սառը ցնցուղ էր Գյումրու «Շիրակ հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գլխին։ Նիստում որոշվեց լուծարել «Շիրակ հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ն, հիմնավորումն էլ չուշացավ․ «2016 թվականի հոկտեմբերի 26-ից ՀՀ տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: Ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ»: Շուրջ 55 աշխատակից ունեցող 26-ամյա հեռուստաընկերությունը փաստացի կանգնեց խնդրի առաջ՝ ձյուն-ձմեռով աշխատողները հայտնվեցին դրսում։ Տնօրեն Արթուր Ղանդիլյանը լրատվամիջոցներին շտապեց հայտնել՝ պետբյուջեից անցած տարի 94մլն դրամ է հատկացվել հեռուստատեսությանը և սրտնեղեց՝ հնարավոր է որ այս որոշման համար պատճառ հանդիսացած լինեն նաև Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումները, իրենց մոտ ևս ստուգումներ անցկացվել են և ոչինչ չեն հայտնաբերել։ Ի դեպ, կառավարության երեկվա որոշմամբ 15-օրյա ժամակետում ստեղծվելու է լուծարային հանձանաժողով, որն էլ զբաղվելու է գույքի օտարման և այլ հարցերով։ Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Սարուխանյանը մտահոգված է այս խնդրով։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նա նշեց․ «Մտահոգ եմ, անշուշտ, 60 աշխատակիցների համար, որոնք գործազուրկ կարող են դառնալ։ Ես դեռ չեմ հասցրել խորությամբ ուսումնասիրել՝ ինչ հիմքերով է որոշումը ընդունվել»։ Պարոն Սարուխանյանին հիշեցրինք որոշման նախագծի հիմնավորումը՝ կապված անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման առնչությամբ։ Վերջինս կրկին իր մտահոգությունը հայտնեց ու նշեց․ «Այս ընթացքում փորձելու եմ ուսումնասիրել, հասկանալ՝ ինչ կարելի է անել»։ Հարցին՝ ուսումնասիրելուց հետո որպես պատգամավոր որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, նշեց․ «Մինչև չուսումնասիրեմ, չեմ կարող ասել։ Կարող է հիմնովին պատճառներ կան, դրա համար պիտի ուսումնասիրվի։ Իսկ բացասական է տրամադրվածությունս, քանի որ ցանկացած, թեկուզ մեկ աշխատակցի աշխատանքից ազատումը բնականաբար բացասական եմ ընդունում»։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, նախկին լրագրող Լուսինե Բադալյանը Shamshyan.com-ի հետ զրույցում նշեց, որ անալոգային հեռարձակումը խնդիրներ է առաջացնում․ «Ես իրեն չեմ նայում, որ լուծարեցին և վերջ։ Ամեն ինչ պետք է 0-ից սկսել, ու հաստատ կառավարությունը դրա համար ամեն ինչ կանի, որովհետև չնայած որ մեծ լսարան չկար, չնայած որ ինչ նպատակներ դրել էին, չէին կարողացել ամբողջությամբ իրականացնել հենց թվայինին չանցնելու բաժինն էլ կար դրա մեջ։ Ու էդ նպատակին հասնելու համար ավելի լավ հիմքեր պետք է դրվեն ու 0-ից սկսեն աշխատանքները»։ Տեղափոխվի հանրայինից մասնավո՞ր սեկտոր հարցին պատգամավորը պաասխանեց․ «Դրա մասին ես, անկեղծ ասած, տեղեկություն չունեմ՝ ինքը իրեն կլինի, թե պետությունը կֆինանսավորի։ Բայց որպեսզի պետությունը ֆինանսավորի, ինքը անցում պետք է կատարի թվայինի, քանի որ օրենքով ամրագրված է։ Այստեղ՝ Երևանում էլ մենք խնդիրներ ունենք։ Եվ հետո էդ հեռուստաընկերության անհրաժեշտությունն իսկապես կա, իրենք շատ լուրջ աշխատանքներ են տանում, նույնիսկ հասցրել եմ համագործակցել իրենց հետ»։ Լուսինե Բադալյանը վայրկյան անգամ չի կասկածում՝ հարցը լուծվելու է․ «Հարցը կլուծվի, մի վայրկյան չեմ կասկածում։ Այստեղ զուտ տեխնիկական խնդիրներ են։ Մենք՝ բոլորս, հաստատ ամեն ինչ կանենք, որ այն չլուծարվի և փակվի ու գնա, այդպիսի տրամադրվածություն նույնիսկ եթե նկատենք, մենք հաստատ դրա դեմ կպայքարենք։ Մենք՝ պատգամավորներս կարող ենք ներկայացնել, որ դրա անհրաժեշտությունը կա, լուծումներ կփորձենք գտնել։ ԱԺ-ում կա մշակույթի հանձնաժողով, որտեղ բավականին կոմպետենտ մարդիկ են ու հաստատ անտարբեր չեն գտնվի։ Ուղղակի պետք է հարցը օրինական դաշտում լուծվի»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հարցի վերաբերյալ զրուցեց նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցի փակվելու խնդիրը ինքնին «տխուր» հարց է․ «Նման որոշում կայացնելուց առաջ երևի թե մարդկանց պետք է ողջամիտ ժամանակ տրամադրվեր, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենային հեռուստաընկերությունը մասնավորի փոխելու տարբերակով աշխատել, ինչ-որ ժամանակ տրվեր, որ մարդիկ կարողանային վերկազմակերպվել ու անցնեին մասնավորի»։ Վով Մուշեղյան

Նմանատիպ նյութեր