211652_close_icon
views-count12858 դիտում article-date 22:26 04-02-2019

Յուրաքանչյուրս եթե մեր ոլորտի համար անհատապես գնանք որևէ զոհողության, մեր երկրի բոլոր ոլորտները կարճ ժամանակում կծաղկեն. Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր

Հարգելի լրագրողնե՛ր, հետևորդնե՛ր, աջակիցնե՛ր, սփյուռքահայե՛ր, կինոյի նվիրյալնե՛ր և պարզապես Հայֆիլմը սիրող և նրա համար իսկապես անհանգստացող քաղաքացինե՛ր։ Հայֆիլմի հնաբնակ տիկին Լիդա Գևորգյանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/03/1116535/]կոչը[/url] ևս իր արդյունքն ունեցավ։ Մեծ ոգևորությամբ ցանկանում ենք հայտնել, որ վաղը տեղի կունենա Պետգույքի կառավարման վարչության և Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հանդիպումը։ Անգամ ես, որ այս պահին մի փոքր վատառողջ եմ, որևէ նշանակություն չունի ոգևորված գնալու ենք, ծրագրերը ներկայացնելու ենք, միմյանց լսելու ենք և փորձելու ենք շարժվել առաջ հանուն Հայֆիլմի բրենդի վերականգնման,և հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ վաղը վարչությանը և հարգարժան պարոն Բաբայանին առաջարկելու եմ այնպիսի մի բան, որի նմանը երևի թե չի եղել պատմության մեջ։ Նույն առաջարկս պատրաստ եմ հայտնելու նաև լրագրողներին,կամ հանդես գալ առանձին հայտարարությամբ։ Յուրաքանչյուրս եթե մեր ոլորտի համար անհատապես գնանք որևէ զոհողության, մեր երկրի բոլոր ոլորտները կարճ ժամանակում կծաղկեն։ Նախաձեռնություն-ը պետությանը աջակցող է, ոչ թե պահանջող։ Հայֆիլմը ազգային արժեք է։ Աստված մեզ հետ․․․ [b][url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=581689482302479&id=100013842969752]Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության[/url] հիմնադիր Հայկ Բաբայան [/b]

Նմանատիպ նյութեր