211652_close_icon
views-count4106 դիտում article-date 20:12 26-02-2019

Տիկի՛ն Ղարիբյան, աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով. Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր

[b]Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայանը գրում է.[/b] Տիկի՛ն Ղարիբյան մեր սիրելի Համազգային թատրոնի հետ կապված հայտարարեցիք, որ այդ թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված։ Առանց ամպագորգոռ բառերի, առանց բառարաններում փտած բառերի և մտքերի մի քանի դիտարկում անեմ։ Համազգային թատրոնը Հայաստանի հանրապետության ամենաինքնատիպ և սիրելի թատրոններից է։ Համազգային թատրոնի ժանրային առանձնահատկությունը հենց նրա դերասանների խաղաոճի և հանդիսատեսին միանգամից իրենով անելու երևույթի և վերջապես հոտը, այո' համազգային թատրոնի հոտի մեջ է։ Չնայած ունենալով նաև որոշակի թատերագիտական կրթություն չգիտեմ, համաշխարհային թատերագիտությունը թատրոնի հոտի մասին ի՞նչ սիստեմներ է գրել, բայց հոտը ՊՈԱԿ-ների թղթերի ու սեղանների վրա չի կարող լինել, դա թատրոնում է լինում միայն։ Իսկ այս լուսանկարում Արիստոկրատական Մեծ Բրիտանիայի Արքայադուստր Դիանան ոչ ոքի մոտ մի ակնթարթից ավել չի կանգնում, բացի Ռոուեն Աթկինսոնից աշխարհահռչակ Միստր Բինից, որովհետև Մեծ Բրիտանիայի ամենահեղիանակավոր մարդկանցից մեկը մինչ օրս ո՛չ հանքատեր միլիարդատեր է, ո՛չ քաղաքական գործիչ, ոչ էլ պալատական այլ աշխարհն իրենով արած կատակերգու արտիստ։ Տիկի՛ն Ղարիբյան աշխարհը վաղուց զենքով չեն գրավում, գրավում են արվեստով։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայան:

Նմանատիպ նյութեր