Ավինյանը իրենց «դաչայի» հարևանի որդուն ուզում է նախարար կարգել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր իշխանությունում շատ արագ կարողացել է դառնալ ոչ միայն «գորշ», այլև «սև կարդինալ». ստվերային բոլոր հարցերը նրա միջոցով են իրականացվում, նա է կադրային «մատանիների տիրակալը» և կարողացավ հիմնովին մեկուսացնել այդ ամենից ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանին։
Ավինյանն անում է ամեն ինչ, որ էներգետիկայի նախարար դառնա իր «մարդը», իրենց «դաչայի» հարևանի որդին` երիտասարդ փոխնախարար Տիգրան Արզումանյանը, որին նախարարությունում «SMS Տիգրան» են ասում. վերջինս նախարարությունում ամեն տեսածի, ամեն լսածի մասին անմիջապես «էսեմես» է ուղարկում Ավինյանին:
Ավինյանի կադրային բանկից են ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ԲԷՑ-ի տնօրեն Հայկ Հարությունյանը, ընդ որում, ՀՀԿ-ական, «Երևան ՋԷԿ»-ում է աշխատում նրա աները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]