211652_close_icon
views-count1471 դիտում article-date 09:10 02-12-2023

Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՔՊ-ն որոշել է նախաձեռնել Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց, և որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։

Ըստ տեղեկությունների, նախկին ՀՀԿ անդամ, ՀՀԿ Շնողի պատասխանատու Ղումաշյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է, և բավական է թռուցիկ անցնել լրատվամիջոցների «էջերով», պարզ է դառնում, որ նրա հետ կապված են բազմաթիվ աղմկահարույց պատմություններ։ Ի մասնավորի, ժամանակին որպես Շնող համայնքի ղեկավար՝ դատարանից հետ էր վերցրել համայնքի բողոքը նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ, որը սեփականաշնորհել էր գյուղի ամբուլատորիան։

2018 թ. մարտին էլ, դարձյալ համաձայն մամուլի հրապարակումների, գյուղապետ Դավիթը ծեծի էր ենթարկել գյուղացիներին, որի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել։ Նման մի պատմություն էլ տեղի է ունեցել այս տարվա հուլիսին, երբ արդեն որպես ՔՊ խմբակցության ղեկավար՝ Ղումաշյանը նորից ծեծկռտուքի մասնակից էր դարձել. քրեական գործ, սակայն, այդպես էլ չհարուցվեց։ Մամուլում առկա են մի շարք այլ հրապարակումներ Դավիթ Ղումաշյանի կողմից անտառահատումների, լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հետ կապված և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր