211652_close_icon
views-count3408 դիտում article-date 10:21 05-02-2019

Դեռևս ոչ մի բանի չեմ խառնվելու․ Սամվել Բաբայանը ներքաղաքական հետաքրքրություն չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաև Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձևավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար: Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանադրական խոչընդոտի. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել այնտեղ, այլ գտնվել է ՌԴ-ում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Բաբայանը չի բացառել, որ կարող է առաջիկայում քաղաքական հետաքրքրություն ցուցաբերի: Բայց այժմ, ըստ Բաբայանի, ինքը ներքաղաքական հետաքրքրություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: «Դեռևս ոչ մի բանի չեմ խառնվելու»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր