211652_close_icon
views-count3126 դիտում article-date 19:26 08-04-2015

Զոյա Թադևոսյան. «Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է և ՀՀ իրականությանը խառնվելու իրավունք չունի». Aravot.am

«Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հեղինակն է ու կազմակերպել է հանցագործություն. արդեն միայն այդ պատճառով նա ընդհանրապես ՀՀ իրականությանը խառնվելու իրավունք չունի»,-Aravot.am-ի հարցին`արդյոք արդարացվա՞ծ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ տնտեսական վիճակի վերաբերյալ քննադատությունները, մանավանդ, որ նրա օրոք է կնքվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքը, կամ շինարարական փուչիկը նրա անձի հետ է կապվում, Ռոբերտ Քոչարյանն ունի շինարարության մեջ 25 տոկոս մասնաբաժին, այսպես արձագանքեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մտահոգություն էր հայտնել ՀՀ արտաքին պարտքի շարունակական աճի մասին ու նշել. «Պարտքերի մեջ թաղվելն ամենևին ելք չէ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանն ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»: Զոյա Թադևոսյանը, չցանկանալով դիտարկումներ անել Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած քննադատությունների մասին, պատճառաբանեց. «Հանցագործի խոսքը չեն քննարկում, հանցագործին օրենքով դատում են: Դրա անունը պետք է ջնջել հայաստանյան պատմությունից, վերացնել, չկա այդպիսի քաղաքական գործիչ, կա հանցագործ Ռոբերտ Քոչարյան»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2015/04/08/559131/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր