211652_close_icon
views-count1954 դիտում article-date 13:37 05-02-2019

Հայաստանը 2018-ին ժողովրդավարության զգալի առաջընթաց արձանագրած երկրներից է. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ժողովրդավարական զարգացումներին նվիրված «Freedom in the World» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «[url=https://armenpress.am/arm/news/963097.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, զեկույցում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որոնք 2018 թվականին զգալի առաջընթացն են արձանագրել ժողովրդավարության առումով: Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց այդ ժամանակվա իշխանությունների դեմ բողոքի ցույցերով: Նշվում է, որ շարունակվող բողոքի ցույցերը հանգեցրեցին խորհրդարանի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականին, ինչի արդյունքում շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ: «Ամիսներ անց, երբ դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ: Խորհրդարանական մեծամասնությունը խոստացել է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, թափանցիկ աշխատելաոճին, հաշվետվողականությանը»,- ասված է զեկույցում: 2018 թվականին ժողովրդավարության առումով առաջընթաց գրանցած երկրներից են նաև Անգոլան, Էկվադորը, Եթովպիան, Մալայզիան: Դիտարկված 195 երկրների թվում ազատության առումով ամենաբարձր գնահատականը ստացել են Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ամենաանազատներն են Սիրիան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Նմանատիպ նյութեր