211652_close_icon
views-count1977 դիտում article-date 19:56 05-02-2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն հանդիպել է Համաշխարհային բանկի թիմի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի Հասանելիության և լոգիստիկ զարգացման համար քաղաքականության առաջարկությունների նախապատրաստման առաքելության հետ։ Նախարար Խաչատրյաննառաքելության ղեկավար Վիկտոր Արագոնեսի հետ քննարկել է Հայաստանում տրանսպորտային հասանելիության և լոգիստիկայի ներկա վիճակն ու խնդիրները։ Վերլուծական աշխատանքի բացահայտումների և գնահատման արդյունքների հիման վրա կկազմվեն համապատասխան առաջարկություններ՝ տրանսպորտային հանգույցների հասանելիության, լոգիստիկայի և բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարության թիմը պատրաստակամ է աջակցելու զեկույցի կազմման աշխատանքներում, ինչպես նաև քննարկելու ձևավորված առաջարկները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ քննակել է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում այլ հարցեր և ծրագրեր։

Նմանատիպ նյութեր