1476 դիտում
23:16 05-02-2019
Անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ
Պատրաստության պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, հրամանատարների սոցիալ-իրավական ապահովման գծով օգնական սպաների, սպա-հոգեբանների մասնագիտական մեկօրյա հավաք-պարապմունքներ:
Վերլուծելով զորամիավորման ենթակա ստորաբաժանումների 2018 թվականի ուսումանական տարվա բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության արդյունքները, զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը նախանշել է 2019 թ. ուսումնական տարվա բարոյահոգեբանական ապահովման հիմնական խնդիրները:
Հավաքների ընթացքում անցկացվել են ցուցադրական և գործնական պարապմունքներ, քննարկվել և պարզաբանվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վերաբերյալ ղեկավար փաստաթղթերը:
Նմանատիպ նյութեր
8364 դիտում
20:38 11-04-2017
ՀՀ զինված ուժերում անցկացվել են եռօրյա մասնագիտական հավաք-պարապմունքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
958 դիտում
23:28 22-04-2020
5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ
1193 դիտում
16:11 06-08-2022
ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ
Այս բաժնից
766 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
907 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ