211652_close_icon
views-count1649 դիտում article-date 09:36 06-02-2019

Հայաստանը՝ ժողովրդավարացման միտումների առաջատար․ Freedom House. «Ամերիկայի ձայն»

Ազատության մակարդակն աշխարհում կրկին նվազել է՝ այս եզրակացության է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա Freedom in the World զեկույցում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4774134.html]«Ամերիկայի ձայն»[/url]։ 13 տարի անընդմեջ շարունակվող ազատության նվազումը համաշխարհային մակարդակով մտահոգության տեղիք է տալիս, Վաշինգտոնում ներկայացնելով զեկույցը նշեց Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը: Նրա խոսքով, այս իրավիճակում կրկնակի կարևոր է Հայաստանում և մի քանի այլ երկրներում գրանցված առաջընթացը. «Մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մալազիայում, Եթովպիայում և Անգոլայում, գրանցվել է հսկայական առաջընթաց և մենք հույս ունենք, որ սա ժողովրդավարացման միտման սկիզբ է»: Հայաստանի քաղաքացիներն արեցին մի բան, որի կարևորությունը կարող է դիտարկվել ավելի գլոբալ մակարդակով, նշում է Աբրամովիցը. «Հայաստանի դեպքում, մարդիկ պարզապես այլևս չէին հանդուրժում կոռուպցիան և բռնատիրությունը և պարզապես շպրտեցին իշխանություններին»: Այլ միտումներ են գրանցվել աշխարհի մյուս հատվածներում: Միացյալ Նահանգները, մնալով ազատ երկիր, այնուամենայնիվ, ազատության սանդղակում Եվրոպայի առաջատար ժողովրդավարություններից ցածր է իջել: Եվրամիության ներսում և կան տհաճ անակնկալներ՝ Հունգարիան դարձավ առաջին պետությունը, որին հաջողվեց տխրահռչակ ռեկորդ սահմանել, դառնալով ԵՄ կազմում գտնվող առաջին կիսով չափ անազատ երկիրը, նշում է Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս Յաշա Մունքը. «Երբ նայում ենք Հունգարիայի նման մի երկրի վրա, որը նշաձողից շատ ավելի ցածր է, տեսնում ենք այդ երկրի վարչապետի ձեռքում կուտակված ծայրահեղ մեծ իշխանությունը, ապա գիտակցում ենք, որ այնտեղ միանշանակ կոռուպցիոն գործընթացներ են ընթանում»: Փորձագետների խոսքով, ազատությունների ոլորտում գլոբալ հետընթացի հիմնական պատճառները երեքն են՝ տնտեսական անկում, միգրացիոն գործընթացներ և, որքան էլ զարմանալի չէ, ինտերնետի և բարձր տեխնոլոգիաների զարգացումը: Դեռևս մեկ տասնամյակ առաջ ակնկալվում էր, որ ինտերնետը դառնալու է համընդհանուր ժողովրդավարացման միջոց, նշում է Մայքլ Աբրամովիցը: Այսօր պարզ է դառնում, որ բարձր տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու են նաև այլ նպատակներով. «Այսօր այն շահագործվում է բռնապետական և այլ ուժերի կողմից, ովքեր փորձում են թուլացնել ժողովրդավարությունը: Եվ մենք որպես հասարակություն դեռևս ինքներս չենք պարզել մեզ համար, թե ինչպես ենք պահպանելու բոլորիս թանկ արժեքները՝ խոսքի ազատությունը, միևնույն ժամանակ թույլ չտալով չար ուժերին խափանել մեր ընտրությունների ընթացքը»:

Նմանատիպ նյութեր