211652_close_icon
views-count2082 դիտում article-date 23:40 06-02-2019

Հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքը

Ոստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին, ժամը 16.00-ին, 1968 թ. ծնված Սուրեն Շ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի ինքնաշեն հրացան՝ պահունակով (5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար), կարաբինի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ և 1 ծխագլանակ ու հայտնել, որ նշվածը նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գտել է իր առանձնատան տանիքում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս, և այն պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր