1965 դիտում
14:38 07-02-2019
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը հանել քրեակատարողական վարչության ենթակայությունից
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմը քրեակատարողական վարչության, քրեակատարողականի պետի ենթակայությունից հանելու համար օրենսդրական նախաձեռնության կարիք է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նաիրա Զոհրաբյանն այս մասին ասաց հանձնաժողովի առաջին նիստում:
«Կալանավորների հետ կապված խնդիրներ կան: Յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր անհատական օրակարգը ունենալ` ահազանգերով պայմանավորված: Պետք է փորձենք օրենսդրական լուծում կամ կանոնակարգում անել: Ահազանգերից մեկը, որ տարիներով չի լուծվում կամ մասնակի է լուծվում, այն է, որ քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմը գտնվում է քրեակատարողական վարչության ենթակայության տակ»,-նշեց Զոհրաբյանն ու հավելեց` կառավարությունն արդեն ստեղծել է համապատասխան ՊՈԱԿ, սակայն դրա լիարժեք ձևավորման աշխատանքները անընդհատ ընդհատվում են:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով` եթե բուժանձնակազմը ենթարկվում է քրեակատարողական հիմնարկի պետին, ապա չկա անաչառություն: Նա օբյեկտիվ տեղեկություն չի կարող տալ դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ: Զոհրաբյանը նշեց, որ սա օրենսդրական փոփոխություն է ենթադրում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը նշեց, որ այս տարի հարցի համար կառավարությունը որոշակի լուծում տվել է: «Մասնավորապես, Երևանում 500-ից ավելի մահճակալ և մարզերում 110-ից ավելի մահճակալ ունեցող բժշկական կենտրոններում առանձնացված ստորաբաժանումներ են ստեղծել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար: Գուցե սա ժամանակավոր լուծում է, սակայն դա ևս կարևոր է»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը կարևորեց, որ խնդիրը համակարգային լուծվի: Տասնմեկ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմերը չպետք է ենթարկվեն քրեակատարողական հիմնարկներին:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն սկսելու ժամկետը հետաձգվել էր նախորդ տարվա սեպտեմբերին: Այս տարվա հունվարին Հայաստանի կառավարությունը նոր որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին» որոշման երկու՝ 6-րդ և 7-րդ կետերը: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման
Նմանատիպ նյութեր
4699 դիտում
20:48 24-07-2019
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է զինվորին ինքնասպանության դրդելու համար 3-ի փոխարեն 5-7 տարով ազատազրկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան