1311 դիտում
13:07 08-02-2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հանձնաժողովի առաջին նիստում քվեարկությամբ ընտրվեց միաձայն:
«Ես կարծում եմ, որ այս նորաստեղծ հանձնաժողովում մեր անելիքները բազմազան են: Լծվելու ենք օրենսդիր աշխատանքին»,-նշեց Փամբուխչյանը:
Հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը գործադիրում Փամբուխչյանի նախկին գործունեությունը գնահատեց դրական: «Մենք միասին ունենք լուրջ ծրագրեր»,-նշեց նա:
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը բաղկացած է տասնմեկ անդամից: Սակայն դեռ կա մեկ թափուր տեղ:
Նմանատիպ նյութեր
2404 դիտում
12:49 02-12-2020
Ալեքսեյ Սանդիկովն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
1094 դիտում
10:35 23-02-2021
ԱԳ նախարարն ԱԺ-ում մասնակցում է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստին․ ՈՒՂԻՂ
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը