2401 դիտում
12:49 02-12-2020
Ալեքսեյ Սանդիկովն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը միաձայն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: [url=https://armenpress.am/arm/news/1036491.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` ընտրությունը տեղի ունեցավ հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում:
«Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է քաղաքական մեծամասնությունը: Այլ առաջարկներ չկան: Դեմ, ձեռնպահ չկա: Պարոն Սանդիկովն այսուհետ հանձնաժողովի փոխնախագահն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա անդամ Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը և նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Նմանատիպ նյութեր
1308 դիտում
13:07 08-02-2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը
Այս բաժնից
889 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում