3675 դիտում
20:33 09-02-2019
Արցախյան ազատամարտիկի հուշարձանի դիլեման. Վրաստանը երկու քարի արանքում. aliq.ge
Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերաբացված կիսանդրին Վրաստանի ադրբեջանցիներին առիթ է տվել Վրաստանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս դարձնելու փորձեր անել: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/arcaxyan-azatamartiki-hushardzani-dileman-vrastaneh-erku-khari-arankhum/]aliq.ge[/url]-ն։
Պատմությունն ունի երկու կողմ՝ Միքայել Ավագյանը ոմանց համար ազատամարտիկ ու հերոս է, ոմանց համար՝ անջատողական սադրիչ: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանաբնակ Մառնեուլիի Լեժբադին գյուղում Արցախյան պատերազմին մասնակցած Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի հուշարձանի մասին:
Հունվարի 20-ին վերաբացված կիսանդրին Վրաստանում դիվանագիտական սկանդալի վերածվելու շեմին է: Կիսանդրու վերաբացումը վիրավորել է ադրբեջանցիներին, վերջիններս Վրաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում են ապամոնտաժել այն: Նրանց խոսքով, անջատողական Ավագյանը ադրբեջանցի կանանց և երեխաների է սպանել, իսկ կիսանդրին վերաբացվել է Ադրբեջանի համար սգո օրը: Նշվում է, որ Վրաստանը, որպես Ադրբեջանի եղբայր երկիր, նման դեպքեր պետք է թույլ չտա: Բացի այդ, ադրբեջանական կողմը նշում է, թե Ավագյանը նաև վրաց ժողովրդի թշնամին է՝ մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին, կռվել է Բաղրամյանի գումարտակում, մի քանի շաբաթ շարունակ ադրբեջանցիների կողմից հայտարարություններ են հնչում: Նախ՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը դիմել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, իսկ Ադրբեջանում Վրաստանի դեսպանին կանչել էին Ադրբեջանի ԱԳՆ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ավելորդ է այս հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը»: Խորհրդարանի խոսնակն անդրադառնալով հարցին, դեպքը որակել էր թյուրիմացություն, որը լուրջ անհարմարություն է առաջացրել: «Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ և միասին կընդունենք այնպիսի որոշում, որը կծառայի մեր հարևանների հետ խաղաղ իրավիճակի պահպանմանը»,- հայտարարել է Կոբախիձեն:
Նմանատիպ նյութեր
3814 դիտում
09:29 07-09-2016
Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է երկու քարի արանքում. «Չորրորդ իշխանություն»
28981 դիտում
09:41 20-01-2017
Վարորդները հայտնվել են երկու քարի արանքում. տեխզննման կտրոններ չկան. «Ժողովուրդ»
3267 դիտում
10:50 28-08-2019
Աննա Դանիբեկյանը երկու քարի արանքում է Քոչարյանի գործով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
535 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
568 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1177 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN