28981 դիտում
09:41 20-01-2017
Վարորդները հայտնվել են երկու քարի արանքում. տեխզննման կտրոններ չկան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում։ Տեղացած ձյան ու ճանապարհների սառցակալության պատճառով ստեղծված անհարմարություններին հիմա ավելացել է մեկ այլ խնդիր, դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ, պատճառը բանկերում այդ կտրոնների բացակայությունն է։ Այս իրավիճակի համար պատասխանատու է պետական 2 գերատեսչություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, որը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ է տրամադրում ֆինանսների նախարարությանը, և ֆինանսների նախարարությունը, որը ըստ այդ տվյալների՝տեխզննման կտրոններ է տպագրում։
Այս երկու գերատեսչությունների գործունեության կամ անգործության արդյունքում կտրոնների խմբաքանակն ամբողջովին սպառվել է բանկերում։ Եվ եղել են դեպքեր, երբ տեխզննման կտրոնի բացակայության պատճառով ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարորդներին։
«Ժողովուրդ»–ը խնդրի առնչությամբ զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի հետ, ով հայտարարեց, թե կատարվածի մեջ իրենք մեղավոր չեն։ «Մենք նման դեպքերում վարչարարություն ենք կիրառում, բայց քաղաքացին մեզ կարող է դիմել նմանատիպ գանգատով։ ...Եթե քաղաքացին դիմած լինի բանկ, և նրան տրամադրած չլինեն, ապա բնական է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվելու է»,– ասել է նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
16036 դիտում
10:20 18-07-2019
Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություն է պատրաստվում, տեխզննման սակագինը կբարձրանա․ «Ժողովուրդ».
3646 դիտում
21:30 20-06-2016
Կեղծել են տեխզննման կտրոններ
3814 դիտում
09:29 07-09-2016
Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հայտնվել է երկու քարի արանքում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը