211652_close_icon
views-count1459 դիտում article-date 11:56 12-02-2019

Նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը. ՀՀ վարչապետ

Առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝ դա նշանակում է, որ հարկավոր է փոխել համախառն ներքին արդյունքի կառուցվածքն այնպես, որ 5 տարի հետո Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները: «Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,-ընդգծեց նա: Վարչապետը հավելց, որ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն նաև էկոլոգիական բարձր չափանիշներին:

Նմանատիպ նյութեր