3064 դիտում
10:45 20-07-2019
Լյումպենի վարքի գլխավոր շարժիչ ուժը և պոպուլիստների «նվագարանի» հիմնական լարը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես հայտնի է, մահացու 7 մեղքերն են՝ հպարտությունը (այն, ինչ ռուսերեն կոչվում է гордыня, իսկ լատիներեն՝ superbia և կարող է բնութագրվել նաև որպես «փառասիրություն» կամ «մեծամտություն»), նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը, բղջախողությունը (պիղծ մտքերը՝ ընդհանուր համատեքստից կարելի է հասկանալ, որ դրանք, մասնավորապես, կապված են ոչ պարկեշտ սեռական ցանկությունների հետ):
Բուդդիստների մոտ համակարգն ավելի բարդ է և, եթե կարելի է այդպես ասել՝ ավելի «լիբերալ»: Այն, ինչ մենք «մահացու մեղքեր» ենք անվանում, նրանց մոտ կոչվում է «անբարեխիղճ գործողություններ», որոնք կապված են մարմնի, խոսքի և «խելքի» (լայն իմաստով՝ հոգու) հետ: Մարմնի «անբարեխիղճ գործողություններն» են սպանությունը, գողությունը և դարձյալ՝ սեռական սանձարձակությունը: Խոսքում անբարեխճության արտահայտություններն են՝ սուտը, պառակտություն առաջացնող բառերը, կոպտությունը և բամբասանքը:
«Խելքի անբարեխղճություններն» են՝ ուրիշների երջանկության և հաջողությունների համար ուրախանալու անկարողությունը կամ հակառակը՝ ուրիշի երջանկությունը տեսնելիս տառապելը, ուրիշներին ցավ և տառապանք պատճառելու ցանկությունը, և ամենաբարդ բանը՝ երբ մենք սխալ հայացքներ ունենք՝ մերժելով այս կյանքում պատճառահետևանքային կապերը (արդեն առիթ եմ ունեցել գրելու «կարմայի» մասին):
Ամեն ինչ, ինչպես հայտնի է, «խելքից» է: Տվյալ դեպքում՝ ուրիշների երջանկության և հաջողությունների նկատմամբ նախանձից, որը լյումպենացված զանգվածի վարքի գլխավոր շարժիչ ուժն է, ինչպես նաև պոպուլիստների «նվագարանի» հիմնական լարը: Նախանձը, բարկությունը, ծուլությունը (այդ թվում մտքի ծուլությունը, սոցիալական միջավայրում ընդունված կարծրատիպերով ապրելը) այն մեղքերի շարքում է, որն, իմ համոզմամբ, նույնպես գալիս է խելքի պակասից, կամ, եթե ուզում եք, հոգու աղքատությունից: Իսկ այդ ամենի հիմքում, իր հերթին, կարծում եմ, «հպարտությունն է»՝ superbia – ն: Եթե դու չափից դուրս մեծ նշանակություն ես տալիս քո՛ «էգոյին», քո՛ զգացմունքներին, քո՛ ձգտումներին, քո՛ սեփականությանը, ապա դա ուղիղ ճանապարհ է հավասարակշռությունը կորցնելու, ոչ մի բանից «հետ չմնալու», ուրիշներից «վատը չլինելու»: Այդ ամենի վրա դողալը հանգեցնում է չմտածված արարքների, «անբարեխիղճ գործղությունների»:
Դե, իսկ «խոսքի անբարեխղճությունների» թեմայով պետք է նախևառաջ մտածեն նրանք, ովքեր հնարավորություն և ցանկություն ունեն «խոսք ասելու»: Պարզապես բուդդիստները հաշվի չեն առել, որ կոպիտ, պառակտում առաջացնող խոսքերն և բամբասանքը ժամանակակից աշխարհում ամենալայն սպառվող ապրանքն են»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
07:30 19-07-2024
Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերին. գործողություններում կներգրավվի ազգի հիմնական շարժիչ ուժը. «Ժողովուրդ»
1459 դիտում
11:56 12-02-2019
Նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը. ՀՀ վարչապետ
3429 դիտում
21:54 24-03-2019
Նիկոլ Փաշինյան. Մի՛տքը, մ՛իտքն է մեր շարժիչ ուժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»