1922 դիտում
12:53 12-02-2019
Օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի դեմ, հարկերի թեթևացում.Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ռազմավարության առանցքային կետերը
Հայաստանի կառավարության տնտեսական զարգացման առանցքային ռազմավարությունը ժողովրդավարությունն է, օրենքի կամ իրավունքի գերակայության հաստատումը, պայքարը կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: «[url=https://armenpress.am/arm/news/963913.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ռազմավարության մեջ կարևորվում են նաև պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, կառավարության կառուցվածքի օպտիմալացումը, հարկային համակարգի պարզեցումը, հարկերի թեթևացումը:
«Մեր այս հայտարարությունները ոմանց քիմքին շարունակում են անհաճո թվալ: Շատերը շարունակում են աղաղակել, թե կառավարությունը տնտեսությունը զարգացնելու ռազմավարություն չունի: Նախորդ տարի Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախաձեռնությամբ լույս տեսավ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով հոդվածների ժողովածուն, որտեղ մեր երկրի հեղինակավոր տնտեսագետները իրենց պատկերացումներն էին շարադրել Հայաստանի տնտեսության զարգացումը կայուն հիմքերի վրա դնելու վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ նրանց նկարագրածը գրեթե 100 տոկոսով համընկնում է կառավարության պատկերացումներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում նա առանձնացրեց մի քանի առանցքային բարեփոխումներ, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն: Այն է՝ ապահովել հավասար հնարավորություններ, քաջալերել աշխատանքը, տնտեսական ակտիվությունը, երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:
Նմանատիպ նյութեր
3320 դիտում
11:08 06-09-2019
«Նախկիններին բռնելը» կոռուպցիայի դեմ պայքար չէ․ կոռուպցիայի դեմ պայքարը «ներկաներին բռնելն» է»․ «Առավոտ»
2003 դիտում
21:27 25-10-2019
Արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության գերակայություն է
Այս բաժնից
613 դիտում
12:53 28-12-2024
Հաստատվել է «ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը
607 դիտում
12:35 28-12-2024
Ավինյանն այցելել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ի և «Սորս» հիմնադրամի փոքրիկներին
871 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության