211652_close_icon
views-count1668 դիտում article-date 21:35 14-05-2015

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագիրը, դրանից բխող տարածաշրջանային, տարբեր երկրների կողմից իրականացվելիք միջոցառումները: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված առաջընթացները, «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները: Ներկայացվել են նաև առաջարկներ՝ մեկնարկային ծրագրի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր