211652_close_icon
views-count84377 դիտում article-date 16:05 12-02-2019

Ոստիկանության 6-րդ վարչության ծառայողների, Էրեբունու ոստիկանների ու քննիչների ստացված տեղեկությունները հավաստի էին. հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցներ, սնդիկ և զենքի նմանվող ատրճանակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ (քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ, համագործակցելով մաքսային ծառայության աշխատակիցների հետ, խուզարկությունների արդյունքում Սևանի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի ավտոտնակներում հայտնաբերել են մեծ թվով թմրանյութեր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թմրանյութերը հայտնաբերել են մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ ծառայողները, կինոլոգները, քրեական հետախույզներն ու քննիչները, ովքեր աղբանոցի վերածված պահեստներում մանրակրկիթ զննուն էին ամեն անկյուն, որից հետո ընթերականների ներկայությամբ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի քննիչներն առգրավել են կասկածելի թմրամիջոցները։ Հայտնաբերվել է նաև սնդիկ և այն տեղափոխելու համար ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության «խիմիկների» հատուկ խումբը։ Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկություններից առաջ քննչական մարմինը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խուզարկության թույլտվություն ստանալու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 6-րդ գլխավոր վարչության Էրեբունու ոստիկանների ու քննիչենրի ստացված օպերատիվ տեղեկություններն ամբողջովին հավաստի են եղել ու պրոֆեսիոնալ գործողությունների ու ճիշտ համագործակցելու արդյունքում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին մեծ քանաի թմրամջոցներ, սնդիկներ, ինչպես նաև հրազնի նմանվող ատրճանակներ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/12/1117230/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 11-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները (գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի) գլխավորությամբ հերթական խոշոր չափի թմրամիջոցի տարածման դեպքն էին բացահայտել Երևանում։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներըն օպերատիվ տեղեկություններն ստանալով՝ մի քանի օր դարանակալել էին Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չէինք հրապարակել, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման էին ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։ Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել էին խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել էր։ Վերջին ժամանակներս ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ճիշտ և գրագետ գործողությունների արդյունքում հանրապետությունում հայտնաբերել են մեծ թվով թմրամիոցներ, որոնց մեջ ներգրավված են եղել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Ոստիկաններն ու քննիչներն ունեին օպերատիվ տեղեկություններ, որ երեկ հայտնաբերված իրանցին միայնակ չի եղել ու, ինչպես ժողովուրդն է ասում, թե ում օրն է 40 օր, կարճ ժամանակում կհայտնաբերվեին նաև մնացած «մոլախոտերը», ովքեր հանրապետությունում զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, առք ու վաճառքով, ու բոլորը ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, խմբի ղեկավար էր նշանակվել քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Պողոսյանը։ Խմբում էլ ներգրավված էին փորձառու քննիչներ։ Երեկվա հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ իրանցին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր