211652_close_icon

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ Երևանի քրեական ոստիկանության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին․ «Արմ Սվիթ» ՍՊԸ-ի արտադրամասի պետի մոտ եղած կախազարդում հայտնաբերվել են թմրամիջոցներ

views-count28002 դիտում article-date 11:57 21-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սասնա Ծռեր փողոցի 1/7 հասցեի մոտից թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա Մարտիրոս Շ․-ին՝ իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կախազարդ լցված 0.64 գր. «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով և 3 հատ փաթեթներ համապատասխանաբար լցված 0.77 գր., 0.33 գր. «Շոկո» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով և 0.25 գր. «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով:

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մարտիրոս Շ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակի քննչական բաժին, իսկ ավտոմեքենան  տեղափոխվել է Երևանի քրեական վարչության հատուկ պահպանվող տարածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մարտիրոս Շ․-ն աշխատում է «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում, որպես արտադրամասի պետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր