211652_close_icon
views-count39981 դիտում article-date 20:41 13-02-2019

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 31-ամյա ճիվաղին, ով անառակաբարո գործողություններ էր կատարել 11-ամյա աղջկա նկատմամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժինների, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում երեկ՝ փետրվարի 12-ին, հայտնաբերել են 2018 թ.-ի սեպտեմբերի 14-ին Մանանդյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում 11-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող ճիվաղին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Վարդանյանն է, ով ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր