211652_close_icon
views-count692 դիտում article-date 14:37 14-02-2019

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: Նշենք, որ համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ։

Նմանատիպ նյութեր