211652_close_icon

Սիրիա առաքելություն ուղարկելը համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի կողմից. Նիկոլայ Սիլաև․ «Ժողովուրդ»

views-count2313 դիտում article-date 10:55 15-02-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու համար: Նրանք պահանջում էին ներկայացնել իրավական հիմնավորումները՝ փաստաթղթերը, որոնց հիման վրա ուղարկվել է այն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել` ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, և Փաշինյանի կառավարությունն ընդամենը չի հրաժարվել դրանից: «Այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռևս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է»,- ասել է նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր