211652_close_icon
views-count1915 դիտում article-date 16:30 20-09-2016

ՄԱԿ-ը դադարեցրել է Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելը

ՄԱԿ-ը ժամանակավորապես դադարեցրել է Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելն այն բանից հետո, երբ այս գիշեր հումանիտար օգնության ավտոշարասյուն է գնդակոծման ենթարկվել, հաղորդում է rosbalt.ru-ն։ ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի ավտոշարասյունները գնդակոծվել էին Հալեպի մերձակայքում» Ժնևում ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յիենս Լարկեի խոսքվ՝ ներկա պահին մասնագետները գնահատում են իրավիճակը՝ անվտանգության տեսանկյունից։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են մնալ Սիրիայում և օգնել տեղի բնակչությանը։ ԱՄՆ-ն, որը գլխավորում է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի գործողությունները, հայտարարել է, որ վերջիններս մասնակից չեն գնդակոծմանը և մեղքը բարդել է Ռուսաստանի վրա։

Նմանատիպ նյութեր