1824 դիտում
14:23 17-02-2019
Կայացել է Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը:
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման հեռանկարները՝ ուղենշելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը: Որպես համագործակցության գերակա ուղղություն առանձնացվեցին թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները: ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու տվյալ ոլորտներում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:
Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի կողմից ձեռնարկվող հետևողական քայլերին՝ ԱԳ նախարարներ Մնացականյանը և Սեզիբերան կարևորեցին միջազգային հանրության ջանքերի համախմբումը կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
19:12 22-09-2016
Կայացել է Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
1921 դիտում
21:15 22-09-2016
Կայացել է Հայաստանի և Սինգապուրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
1360 դիտում
20:07 24-11-2016
Կայացել է Հայաստանի և Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը
Այս բաժնից
727 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
835 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
580 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին